ԵՄ-ն Netflix-ին կոչ է արել դանդաղեցնել բարձր որակով տեսանյութերի հեռարձակումը՝ համացանցի «պայթյունից» խուսափելու համար
Եվրոպական միությունը կոչ է արել Netflix-ին և այլ հոսքային հարթակներին դադարեցնել բարձր որակով տեսանութերի հեռարձակումը՝ կորոնավիուսի համաճարակի պատճառով աշխարհի բնակչության կողմից ինտերներտի աննախադեպ օգտագործման պատճառով, գրում է CNN-ը։
Հաշվի առնելով, որ շատ երկրներ գտնվում են վիրուսի տարածման դեմ պայքարելու համար հարկադրված արգելափակումների մեջ, միլիոնավոր մարդիկ աշխատում են իրենց տներից, իսկ երեխաները չեն հաճախում դպրոց, ուստի ԵՄ պաշտոնյաները մտահոգված են ինտերնետի թողունակության հսկայական ծանրաբեռնվածությամբ, գրում է աղբյուրը։
Եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, որը պատասխանատու է ԵՄ-ի ներքին շուկայի համար, Twitter-ում չորեքշաբթի երեկոյան գրել է, որ խոսել է Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսի հետ: Բրիտոնը կոչ է արել մարդկանց տեսանյութերը չդիտել HD որակով՝ բոլորի համար ինտերնետի հասանելություն ապահովելու համար։
Netflix-ի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ Հասթինգսը և Բրետոնը այդ թեմայի շուրջ կրկին կզրուցեն հինգշաբթի։










