Ռուս մասնագետները ցույց են տվել՝ ինչ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ (լուսանկար)
Նովոսիբիրսկի՝ վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական «Վեկտոր» կենտրոնի լաբորատորիայի աշխատակիցները ցույց են տվել՝ մանրադիտակի տակ ինչի տեսք ունի նոր տեսակի կորոնավիրուսը (CoViD-19), գրում է life.ru-ն:
Նշվում է, որ լուսանկարներն արվել են փոխանցման էլեկտրոնային JEM-1400 մանրադիտակի միջոցով: Մասնիկների չափը `100-120 նանոմետր (միլիարդերորդ մետր) է:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 000 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վիրուսից ապաքինվել է ավելի քան 85 000 մարդ։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:











