Կանադայում հնագույն ձկան կմախք են հայտնաբերել, որի վրա ձեռքեր են եղել

18:26 • 19.03.20

Կանադայի հյուսիսային շրջանում գիտնականները հնագույն ձկան կմախք են հայտնաբերել, որի վրա ձեռքեր են եղել,  գրում է Nature գիտական ամսագիրը։

Նշվում է, որ «մատների» տեսք են ունեցել ձկան լողաթևերի ներսում հայտնաբերված ոսկրիկները։ Գիտնականները նշում են, որ դրանք կառուցվածքով շատ նման են ժամանակակից կենդանիների մեծամասնության մատների ոսկրերին։

Մասնագետները սա համարում են անհերքելի ապացույց այն փաստին, որ ողնաշարավորների թաթերը սկսել են ձևավորվել ձկների՝ ցամաք դուրս գալուց ոչ շատ վաղ։

Համարվում է, որ  բլթալողակավոր ձկները (Sarcopterygii) սկսել են ցամաքում բնակվել մոտ 375-370 միլիոն տարի առաջ, իսկ առաջին լիարժեք երկկենցաղներն ի հայտ են եկել 20-30 միլիոն տարի հետո:

Նշվում է նաև, որ գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչպես է էվոլյուցիայի այս փուլն անցել, քանի որ  առաջին երկկենցաղների և «ձուկ–կենդանիների» մնացորդներ դեռևս չեն հայտնաբերվել:

Կանադայում հնագույն ձկան կմախք են հայտնաբերել, որի վրա ձեռքեր են եղել