ՆԱՍԱ-ի մասնագետները ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել՝ Մարսում խափանված սարքը վերանորոգելու համար
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետներին հաջողվել է վերանորոգել Մարսում գտնվող InSight սարքավորումը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մասնագետների հաջողվել է օգտագործել սարքի ռոբոտ-թևը, որի ծայրը բահի տեսք ունի, հողում խցանված պտուտակի վրա ճնշում գործադրվելու համար: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ՆԱՍԱ-ի առաքելության թվիթերյան էջում:
Նշվում է, որ սարքը խափանվել է մարսիական հողը փորելու աշխատանքների ժամանակ, երբ հատուկ պտուտակը մխրճվել է հողի մեջ և դուրս չի եկել:
ՆԱՍԱ-ից մասնագետները հայտնում են, որ վերանորոգման մեթոդը կիրառելու համար նախնական փորձարկում են արել Երկրի վրա և մի քանի ամիս մշակել են Կարմիր մոլորակում այն գործարկելու տարբերակը: Պտուտակը հողում մխրճված է մնացել մեկ տարի:
Ճշգրտորեն հասցված հարվածների շնորհիվ պտուտակը ազատվել է իրեն կպած հողից. այժմ սարքը կարող է շարունակել հետազոտություններ իրականացնել:
A bit of good news from #Mars: our new approach of using the robotic arm to push the mole appears to be working! The teams @NASAJPL/@DLR_en are excited to see the images and plan to continue this approach over the next few weeks. #SaveTheMole
— NASA InSight (@NASAInSight) March 13, 2020
FAQ: https://t.co/wnhp7c1gPT pic.twitter.com/5wYyn7IwVo










