ԱՄՆ տիեզերական ուժերն առաջին հարձակողական զենքն են ձեռք բերել

11:53 • 19.03.20

ԱՄՆ տիեզերական ուժերը առաջին հարձակողական զենքն են ստացել: Խոսքը Counter Communications System (CCS) Block 10,2 արբանյակային ազդանշանների ցամաքային խլացուցիչի մասին է, հայտնում է Popular Mechanics-ը:

Հրատարակությունը նշում է, որ խլացուցիչը խանգարում է թշնամական արբանյակների ազդանշանների փոխանակմանը։

CCS-ն առաջին անգամ տեղակայվել է 2004 թվականին, իսկ ահա թարմացված CCS Block 10.1–ը մշակվել է 2014 թվականին: CCS Block 10.1-ը և 10.2-ը ստեղծվել են ամերիկյան L3Harris ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի տիեզերական ուժերի` 2019 թվականին ստեղծված տարբերանշանը դեռևս հունվարին էր ներկայացրել։

ԱՄՆ տիեզերական ուժերն առաջին հարձակողական զենքն են ձեռք բերել