ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար պատիժ սահմանող նախագիծը

23:19 • 20.03.20

ԱԺ-ն արտահերթ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ անցավ միաձայն՝ 102 կողմ ձայնով:

Վարման կարգով խոսք խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և իր խոսքն ուղղեց նախագիծը զեկուցող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին: «Ես ուղղակի ուզում եմ փոխնախարարին տեղեկացնել, որ հիմա գտնվում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմում և դա գցել դատարանների վրա, և դատարանը որոշի ֆորսմաժոր կա, թե ոչ, մենք որպես պետություն, մարդկանց դրանով չենք օգնում: Մարդկանց դատարաններ ուղարկելը ամենահեշտն է, դա նշանակում է ուղղակի մեր գլխից մարդկանց «ցրել»,-ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը և նշեց, որ պետությունը երկու մասնավոր սուբյեկտի պայմանագրային հարաբերությունների մեջ չի կարող մտնել :«Կողքից կարծիքի կարգով կարող է լինել, բայց դրա իրավասությունը պետությունը չունի»,-հավելեց նա:

Արտահերթ նիստը ավարտվեց և այն կշարունակվի երկուշաբթի ժամը տեսնմեկին: