Apple-ն արտադրական խնդիրների պատճառով սահմանափակել է iPhone-ների վաճառքը

12:55 • 20.03.20

Apple ընկերությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտադրական խոչընդոտների պատճառով սահմանափակել է iPhone հեռախոսների վաճառքը, գրում է cnbc.com կայքը:

Կայքի տեղեկություններով՝ սպառողները կկարողանան առցանց տարբերակով ավելի քան երկու հեռախոս միանգամից գնել, սակայն դրանք պետք է տարբեր մոդելների լինեն:

Նոր քաղաքականությունը կիրառվելու է iPhone 8, iPhone 8 Plus, iPhone XR, iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Max մոդելների համար:

Վաճառքի սահմանափակումները գործում են նաև բրենդի այլ գաջեթների համար:

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

 

 

Apple-ն արտադրական խնդիրների պատճառով սահմանափակել է iPhone-ների վաճառքը