Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեն Youtube կայք մուտք գործելու հարցում

16:09 • 20.03.20

Մարտի 20-ին ՌԴ տարածքում գտնվող օգտատերերը լայնամասշտաբ խնդիրների են բախվել Youtube ժամանցային կայք մուտք գործելիս: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայք` հղում անելով Downdetector-ին:

Խնդիրների մասին հաղորդագրություններ են սկսել գալ մարտի 20-ի առավոտից: Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մոտ 90%-ը չի կարողացել մուտք գործել կայք և տեսանյութեր դիտել:

Խափանման քարտեզի համաձայն՝ Youtube-ն անհասանելի է հիմնականում Ռուսաստանում: Խափանման մասին հաղորդագրություններ գալիս են հիմնականում երկրի հարավային և կենտրոնական քաղաքներից` Մոսկվա, Կազան, Կրասնոդար, Վորոնեժ, Սարատով, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով:

Խնդիրներ կան նաև մի շարք այլ քաղաքներում:

Ներկայում Youtube-ից որևէ մեկնաբանություն չի ստացվել այն առնչություն, թե ինչով են պայմանավորված խափանումները: Ավելի վաղ ծառայությունը հայտարարել էր, որ կվատացնի տեսանյութերի որակը Եվրամիությունում ապրող օգտատերերի համար, որպեսզի թուլացնի համացանցի ծանրաբեռնվածությունը:   

Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեն Youtube կայք մուտք գործելու հարցում