Բրիտանական իշխանությունները պաշտոնաթող բժիշկներին խնդրել են վերադառնալ աշխատանքի

03:31 • 21.03.20

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է թոշակառու 65 հազար բուժաշխատողների՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի և օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է BBC-ն։

Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը հույս է հայտնել, որ 50 հազար նախկին բուժքույրերի և 15 հազար թոշակառու բժիշկների շրջանում «հազարավոր մարդիկ կարձագանքեն իրենց խնդրանքին»:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների բուժման գործընթացում կներգրավեն նաև կամավորներ, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում կանցնեն հատուկ նախապատրաստական դասընթացներ: Բացի այդ, վարակի դեմ պայքարում կօգնեն նաև բժշկական բուհերի վերջին կուրսերի ուսանողներին։

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է: