Արդեն գործում է պարետատան թեժ գիծը, աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն բոլոր հարցերին ․ Տիգրան Ավինյան

13:24 • 21.03.20

Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը։

«Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։

Թեժ գծի համարներն են.

8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս

060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում»,-գրել է փոխվարչապետը։