Չարագործներն Ուկրաինայից փորձել են դուրս բերել 80 000 բժշկական դիմակ

02:11 • 21.03.20

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է երկրից 80 000 բժշկական դիմակի արտահանման փորձի մասին, որը հաջողվել է կանխարգելել: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական կայքը:

Իրավապահներն անցակետերից մեկում կանգնեցրել են բեռնատարի, որի ստուգման արդյունքում էլ հայտնաբերվել են դիմակները: Անցակետում ապրանքի որակի և քանակի մասին չարագործները սխալ տեղեկություններ են հաղորդել:

Հավելենք, որ բժշկական դիմակների արտահանումը ներկայումս արգելված է Ուկրաինայում՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: