Բաշկիրիայում զինյալ է ոչնչացվել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել

14:19 • 22.03.20

Բաշկիրիայի Ուֆա քաղաքի արվարձանում հատուկ ծառայության աշխատակիցները ահաբեկչություն ծրագրած զինյալի են ոչնչացրել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով 
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնին:

Կենտրոնից հայտնել են, որ մարտի 21-ի երեկոյան Ուֆայի արվարձաններից մեկի ավտոճանապարհին փորձ է արվել մարդատար մեքենա կանգնեցնել, որում էլ գտնվել է զինված հանցագործը: Նա սկսել է կրակ բացել, հատուկ ծառայության աշխատակիցներին հաջողվել է չեզոքացնել նրան:

Ստացված տվյալների համաձայն, չեզոքացված հանցագործը պատրաստվում էր ահաբեկչություն կատարել: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և ինքնասարք պայթուցիկ:

Քաղաքացիական բնակչության և հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանակում կորուստներ չկան: Հետաքննչական գործողությունները շարունակվում են: