Էկվադորի առողջապահության նախարարը երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին հրաժարական է տվել
Էկվադորի, որտեղ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերը գերազանցել են 500-ը, առողջապահության և աշխատանքի նախարարները հրաժարական են ներկայացրել: Այս մասին հաղորդել է նախագահի աշխատակազմին կից հաղորդակցման հարցերով քարտուղարությունը, գրում է РИА Новости-ն:
Իշխանություններն ընդունել են առողջապահության նախարար Կատալինա Անդրամունյոյի և Աշխատանքի նախարար Անդրես Մադերոյի հրաժարականը:
Հանրապետության նախագահ Լենին Մորենոն աշխատանքի նախարար է նշանակել Լուիս Արտուրո Պովեդ Վելասկոյին, իսկ առողջապահության նախարար՝ Խուան Կառլոս Լոպեսին: Նա երախտագիտություն է հայտնել Կատալինա Անդրամունյոյին և Անդրես Մադերոյին իրենց կատարած աշխատանքի համար»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Երկրի իշխանությունների տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարկմանդեպքերը հասել են 532-ի: Էկվադորում պարետային ժամ է սահմանվել, երկրում տեղաշարժն արգելել են կորոնավիրուսի պատճառով:










