Իտալիայում Costa Luminosa քրուիզային նավի մոտ 1000 ուղևոր կարանտինի մեջ կլինի. այստեղ կորոնավիրուսի հաստատված 84 դեպք կա
Costa Luminosa քրուիզային նավի մոտ 1000 ուղևոր կարանտինի մեջ կլինի: Այս մասին հայտնել է Իտալիայի Լիգուրիա նահանգի ղեկավար Ջովաննի Տոտին, որի խոսքերը փոխանցել է շրջանի պաշտոնական կայքը:
Life.ru-ն գրում է, որ ընդհանուր առմամբ նավում 188 օտարերկրացի կա, որոնցից 13-ը ռուսաստանցիներ են: Նշվում է, որ կորոնավիրուսի վարակ է ախտորոշվել 84 ուղևորի մոտ:
Ափ են հասել Իտալիայի 113 քաղաքացիներ և 85 շվեյցարացիներ: Բացի դա, մոտ ժամանակներում նավը կլքեն ևս 700 ուղևորներ, որոնց մեծ մասը Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ են:
Իսկ նրանց նկատմամբ, ովքեր կմնան նավի վրա, հսկողություն կիրականացնի առողջապահության իտալական համակարգը:










