Խորվաթիայի մայրաքաղաքից ոչ հեռու 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացվում է 1 զոհի մասին

14:46 • 22.03.20

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու 5,3 մագնիտուդ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Երկրաշարժը գրանցվել է մարտի 22-ին տեղի ժամանակով 06:24-ին (Երևանի ժամանակով 09:24-ին):

Էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ հեռավորության վրա, օջախը` 10 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը ավերածություններ է առաջացրել փլատակների տակից փրկարարները հանել են 15-ամյա երեխայի դի:

Նշվում է, որ այս երկրաշարժը ամենաուժգինն էր Խորվաթիայում վերջին 140 տարիների ընթացքում: