«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն (Crisis Center): Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
«Մենք ստացել ենք զանգեր, որ մարդիկ ավելի շատ անհանգստացած են առողջապահական պրոբլեմներով՝ իրենց ուղեկցվող հիվանդությունների սրացման, հնարավոր բուժման կազմակերպմամբ և այլ բժշկակական, մասնագիտական խնդիրներով: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք որոշում ենք կայացրել ստեղծել առողջապահական բժշկական ճգնաժամային կենտրոն, որտեղ բժիշկ փորձագետ կաշխատի և Ձեր զանգերի պարագայում կկապվի Ձեզ հետ: Դուք զանգարահարելու եք փաստահավաք խումբ, ասելու եք Ձեր գանգատը և մեր մասնագետն անպայման կապվելու է Ձեզ հետ, որ տա համապատասխան պարզաբանում, իրականացնի ուղղորդում»,- ասաց նա:
Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ցանկացած պարագայում կարևորում են բնակչության հետ ունեցած սերտ կապը: «Համարում ենք, որ դա ավելի է նպաստելու մեր երկրում կորոնավիրուսի վարակի հետ կապված անհարամարությունների նվազեցմանը, օգնելու է բնակիչներին հնարավորինս քիչ դիսկամֆորտով անցնել այս ճանապարհը պետության հետ համատեղ»,- ասաց նա:
Հայտնենք, որ կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել, եթե COVID-19 վիրուսով պայմանավորված ունեք հիվանդությունների սրման, առողջության վատթարացման հետ կապված անհանգստություններ և հարցեր: Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, covid19armenia@gmail.com:
Մանրամասները՝ տեսանյութում:










