Ռուսաստանում պայթյուն է որոտացել հրթիռահրետանային պահեստում. կա 5 վիրավոր
ՌԴ Մուրմանսկ քաղաքի մոտակայքում գտնվող հրթիռահրետանային պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Պայթյունը որոտացել է Ռոսլյակովո միկրոշրջանում գտնվող գործարանի պահեստում: Վիրավորվել է հինգ մարդ»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ պահեստում տարբել տրամաչափի արկեր են պահվում: Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վիճակում են գտնվում, երեքը՝ միջին ծանրության:
Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էին դառնալ զինամթերքի հետ վարվեցողության ժամանակ թույլ տրված խախտումները:










