Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան՝ ի տարբերություն Ռուսաստանի պատրաստ չէ ճգնաժամի (տեսանյութ)

11:34 • 22.03.20

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին օդեսական «7-րդ հեռուստաալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան՝ ի տարբերություն Ռուսաստանի պատրաստ չէ հնարավոր տնտեսական ճգնաժամին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Սաակաշվիլի կարծիքով՝ շատ ուժեղ տնտեսական ճգնաժամ է մոտենում:

«Մոտեցողն ուղղակի ցունամի է»,-նշել է քաղաքական գործիչը:

Վրաստանի նախկին նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը 600 միլիարդ դոլարի չափով «ֆինանսական բարձ» ունի, ինչի շնորհիվ կարող է հանգիստ վերապրել նավթի գների անկումը, իսկ Ուկրաինան դրա պատճառով լուրջ կտուժի:

«Պետությունը ռեսուրսներ չունի, քանի որ, մեծ հաշվով, այդ ռեսուրսները ոչ թե պետությունը չունի, այլ առհասարակ Ուկրաինայում պետություն չկա»,-նշել է Սաակաշվիլին:

Նախկին պաշտոնյան նաև դժգոհել է, որ Օդեսայում աճում են հակաուկրաինական տրամադրությունները և նշել է, որ օդեսացիների համար Ուկրաինան այժմ օդեսացիների համար «շատ հեռու է»: