Արագածոտնի մարզում Mercedes ML-ը բախվել է գազատար խողովակին. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Mercedes ML 320 մակնիշի 36 FL 774 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ավտոճանապարհի Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Արմավիր ընթանալիս, ըստ վարորդի հայտնածի, ճանապարհի փոսը շրջանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










