Լոռու մարզում բախվել են ԶԻԼ մակնիշի բեռնատարն ու «Մոսկվիչը». կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ԶԻԼ մակնիշի 10 UO համարանիշի և «Մոսկվիչ» մակնիշի 36 ՕՏ 925 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










