«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը». Իսպանիայի փողոցներից մեկում տիրանոզավրի արտահագուստով քաղաքացու են նկատել (տեսանյութ)
Իսպանիայի Մուրսիա քաղաքում իրավապահները տիրանոզավրի արտահագուստով քաղաքացու են նկատել: Այս մասին հաղորդում է NDTV-ն, գրում է РИА Новости-ն:
Ոստիկանության աշխատակիցները տեսանկարահանել են կարանտինը խախտած քաղաքացուն և կադրերը հրապարակել համացանցում՝ հիշեցնելով, որ ինքնամեկուսացման ժամանակ փողոց կարելի է դուրս գալ ընտանի կենդանիների հետ կարճ զբոսանքների համար: Իսկ տիրանոզավրն այդ խմբին չի դասվում:
Իրավապահները տեղի ունեցածին հումորով են վերաբերվել և տեսանյութին կցել «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» կինոնկարի երաժշտությունը:
Տեսանյութը վիրուսային է դարձել: Այն դիտել է մոտ 5 միլիոն մարդ: Շատերը գնահատել են սաունդրեքը և քաղաքի ներկայիս վիճակը համեմատել նախապատմական ժամանակաշրջանի հետ: Ինչ–որ մեկն ընդգծել է, որ դա կարող էր պատահել միայն Իսպանիայում:
En estado de alarma se permite el paseo de mascotas acompañadas de una persona, siempre con paseos cortos para hacer sus necesidades.
— Policía Local Murcia (@MurciaPolicia) March 16, 2020
El que tengas complejo de Tyrannosaurus rex no está contemplado.#quédateencasa pic.twitter.com/C8dWkrvAdm










