Իսպանիայում 15 օրով կերկարաձգեն բարձր պատրաստականության ռեժիմը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ մինչև ապրիլի 1-ը կերկարաձգվի երկրում սահմանված բարձր պատրաստվածության ռեժիմը:
«Կառավարությունն առաջիկա օրերին՝ գիտնականների խորհուրդները լսելուց հետո, որոշում կկայացնի՝ ըստ Սահմանադրությամբ սահմանված կարգի, ևս 15 օրով բարձր պատրաստականության ռեժիմի երկարաձգելու մասին»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սանչեսը:
Վերջինս մեկնաբանել է, որ կառավարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի խորհրդարանից նման հնարավորություն խնդրելու մասին:
Իսպանիան եվրոպակա երկրներից երկրորդն է կորոնավիրուսի տարածման մակարդակով և վարակակիրների թվով: Առաջինն Իտալիան է: Մարտի 22-ի դրությամբ՝ Իսպանիայում 28 500 վարակակիր կա, կորոնավիրուսից մահացել է 1720 մարդ:










