Apple-ը կտրուկ բարձրացրել է իր գաջեթների թարմացումների գները
Ամերիկյան Apple ընկերությունը բարձրացրել է իր սարքավորումներում թարմացումների գները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով MacRumors կայքին:
Կայքի փորձագետները նշել են, որ թանկացումը հիմնականում ազդել է համակարգիչների, ինչպես օրինակ՝ MacBook Pro, iMac, iMac Pro և Mac mini մոդելների առաջադեմ տարբերակների վրա:
Այս գաջեթների կատարելագործման գները Կանադայի, Ավստրալիայի, ինչպես նաև մի շարք եվրոպական ու ասիական երկրների շուկաներում ավելացել են միջինում 10 տոկոսով:
Նշվում է, որ 16 դյույմ անկյունագծով, 2300 մեգահերց պրոցեսորով MacBook Pro-ի թարմացման գինը կկազմի 200 ֆունտ ստերլինգ, սակայն առաջ այդ ծառայությունն արժեր 180 ֆունտ:










