Ամբողջովին էլեկտրական Porsche Macan EV-ի արտադրությունը կսկսվի 2022թ. (լուսանկարներ)

14:01 • 25.03.20

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ջանք չի խնայում էլեկտրական մեքենաների ոլորտում առաջատար դիրք գրավելու ուղղությամբ: Ավտոբրենդն արդեն գծել է էլեկտրական մեքենաների շարքի ընդլայնման ճանապարհային քարտեզն ու առաջ է շարժվում:

Luxury Launches կայքի տվյալներով՝ ընկերությունը պատրաստվում է 2022թ. սկսել էլեկտրական շարժիչով Macan EV-ի արտադրությունը: Նշվում է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել ընկերության զարգացման գծով գործադիր խորհրդի անդամ Մայքլ Սթեյները:

Հավանաբար, մոդելի պրեմիերան կկայանա Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուի շրջանակում: Մեքենայի տեխնիկական բնութագրի վերաբերյալ տեղեկություն չկա:

Ամբողջովին էլեկտրական Porsche Macan EV-ի արտադրությունը կսկսվի 2022թ. (լուսանկարներ)