Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ

20:46 • 30.03.20

Մոտավորապես 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա է վիրավորում ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ոսկեվան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը:

«Երեխայի վիճակը նորմալ է վտանգավոր բան չկա, կրծքավանդակի հատվածում է բկորային վիրավորում ստացել: Տանը երեխան կանգնած է եղել, փամփուշտը պատին է կպել և բեկոր է առաջացել, որն էլ պատահական դիպել է երեխային»,-ասաց նա և նշեց, որ տղան 10-րդ դասարան է: