40 000 դոլար արժողությամբ չինական ռոբոտն ուլտրամանուշակագույն լույսով սպանում է կորոնավիրուսի պաթոգենները. Luxury Launches
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի օջախներից ազատվելուց հետո Չինաստանն իր ռեսուրսներն օգտագործում է հիվանդանոցները վարակազերծելու և հիվանդության հետքերը վերջնականապես մաքրելու ուղղությամբ:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, հատուկ այս նպատակով չինացի մասնագետները ստեղծել են 40 000 դոլար արժողությամբ հիվանդանոցային ռոբոտ, որը, օգտագործելով ուլտրամանուշակագույն լույսի և ջրածնի երկօքսիդի հիմքով հեղուկ ախտահանիչ նյութի համադրումը, սպանում է կորոնավիրուսի պաթոգենները:
|
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռոբոտը համալրված է վարակասպան չորս ուլտրամանուշակագույն լամպով ու ախտահանիչ նյութն արձակող հինգ ցողիչով:
Ախտահանող ռոբոտը ունի 1.4 մ բարձրություն և ստեղծվել է Keenon Robotics Company ընկերության կողմից՝ հատուկ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով:










