ԱՄՆ-ում մահացել է ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիր Ֆիլիպ Ուորեն Անդերսոնը

09:55 • 01.04.20

ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիր Ֆիլիպ Ուորեն Անդերսոնը: Այս մասին տեղեկացնում է Science պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ Անդերսոնը մահացել է մարտի 29-ին, նրա մահվան լուրը հաստատել են Փրինսթոնի համալսարանում, որտեղ գիտնականն աշխատել է 45 տարի:

Անդերսոնը ծնվել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, 1923 թվականի դեկտեմբերի 13-ին: 1977 թվականին նա արժանացել է ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակի` մագնիսական և չհամակարգված կառուցվածքների էլեկտրոնային ուսումնասիրման համար: Արգոնի ազգային լաբորատորիայի տեսաբան Մայքլ Նորմանի գնահատմամբ՝ «Ֆիլը ֆիզիկայի իսկական գիգանտ էր, մեծագույններից մեկը երբևէ»:

ԱՄՆ-ում մահացել է ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիր Ֆիլիպ Ուորեն Անդերսոնը