The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակն աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)

10:45 • 11.04.20

Լեգենդար The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակը, որը գրել է Փոլ Մաքքարթնին, ուրբաթ կայացած Julien's Auctions աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով, հաղորդվում է աճուրդի կայքում, գրում է The Guardian-ը։

Ինչպես նշված է աճուրդի կայքում, ձեռագիրը նախքան աճուրդի մեկնարկը գնահատվել է 160-180 հազար դոլար։

«Սա ակնհայտորեն շատ խորհրդանշական երգ է, որը բոլորս գիտենք: Այս ձեռագիր տեքստերը ստուդիայում երգի ձայնագրության ընթացքում օգտագործվել են որպես ուղեցույց»,- առցանց աճուրդի մեկնարկից առաջ հայտնել է Julien's Auctions-ի երաժշտական մասնագետ Ջեյսոն Ուոթքինսը՝ ձեռագիրն անվանելով հազվագյուտ և արժեքավոր։

Hey Jude ստեղծագործությունը գրվել է 1968 թվականին։ Մաքքարթնին այն գրել էր Ջոն Լենոնի որդու՝ Ջուլիանի համար՝ որպես մխիթարանք վերջինիս ծնողների՝ Ջոնի և Սինթիա Լենոնի ամուսնալուծության ժամանակ։

Ստեղծագործությունը 1989 թվականին «Գրեմմի» մրցանակի է ներկայացվել՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում։

Աճուրդի են հանվել նաև The Beatles խմբին պատկանող այլ իրեր, այդ թվում՝ հուշադրամներ, կիթառներ և այլ երաժշտական գործիքներ, ինքնագրեր ունեցող իրեր, հազվագյուտ վինիլային ձայնասկավառակներ, հազվագյուտ գրքեր և այլն։

The Beatles' handwritten Hey Jude lyrics sell for $910,000 at ...

Handwritten 'Hey Jude' lyrics fetch $910,000 at auction

Handwritten lyrics for Beatles' song Hey Jude sell for $910K at ...

The Beatles' handwritten 'Hey Jude' lyrics sell for $910,000 at ...

The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակն աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)