Google-ը հանրային սննդի ոլորտի աշխատակիցներին նվիրված շնորհակալական «դուդլ» է ներկայացրել

14:11 • 16.04.20

Google որոնողական համակարգը նոր տեսակի կորոնավիրուսի հավավարակի դեմ պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցող հանրային սննդի ոլորտի աշխատակիցների համար հատուկ «դուդլ» է պատրաստել:

Ինչպես նշում է korrespondent.net կայքը՝ հանրային սննդի ոլորտի աշխատակիցներին նվիրված այս «դուդլը» արդեն իններորդն է, որի միջոցով ընկերությունը համավարակի պայմաններում ծավալած գործունեության համար շնորհակալություն է հայտնում տարբեր մասնագետների, այդ թվում՝ բուժաշխատողներին, գիտնականներին, կոմունալ ծառայության և շտապօգնության աշխատակիցներին, վաճառողներին, առաքիչներին:

Աղբյուրն ընդգծում է, որ հանրային սննդի ոլորտի աշխատողները բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների պես, իրենց աշխատանքի բնույթից ելնելով, առաջնագծում վարակման առավել մեծ վտանգի մեջ են գտնվում:

Կարանտինի ընթացքում հանրային սննդի կենտրոններն ամբողջ աշխարհում հիմնականում փակ են, սակայն դրանք սնունդը տուն առաքելու ծառայություններ են մատուցում: 


Google-ը հանրային սննդի ոլորտի աշխատակիցներին նվիրված շնորհակալական «դուդլ» է ներկայացրել