Կրասնոդարից և Դոնի Ռոստովից Երևան է ժամանել 200 քաղաքացի. նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում

19:02 • 20.04.20

«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Այս մասին հատնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Աղբյուրի փոխանցմամբ Հայաստան ժամանած քաղաքացիները 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:

Այս օրերին արտերկրից Հայաստան ժամանել ցանկացող բազմաթիվ քաղաքացիներ կան, հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գիշերում է 120-130 հայ, որոն այնտեղ գիշերել սկսել են ապրիլի 12-ից.