Թաիլանդում ծովային կրիաները «գրավել են» մարդկանցից ազատված լողափերը (լուսանկարներ)
Կենդանական աշխարհի ներկայացուցիչները վայելում են մեկուսացման պայմաններում դատարկված լողափերի ազատությունը: Ինչպես հայտնում է CNN-ը, Թաիլանդում ծովային կրիաները նույնպես միացել են «ուրախությանն ու գրավել ամայացած լողափերը»:
Ազատորեն զբոսնող կրիաների նկատել են մի քանի լողափերում: Նման քանակությամբ կրիաների այդ տարածքներում չէին տեսել վերջին երկու տասնամյակի ընթացքում:
Կրիաների վարքին հետևող կազմակերպության մասնագետները տեղեկացրել են, որ Փհուկետում ծովային կրիաների 11 բույն են գտել, որն ամենամեծ թիվն է վերջին 20 տարում: Փհուկետը Թաիլանդի ամենաբազմամարդ զբոասաշրջային հանգստավայրերից է, որը ներկա պահին խիստ կարանտինի մեջ է գտնվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Թաիլանդում վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվել է 2792 մարդ, մահացել՝ 47-ը:


![]()










