Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից մեկում տեսագրել են կենգուրուի «զբոսանքը» դատարկ փողոցներով (տեսանյութ)

18:59 • 20.04.20

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կենգուրուն վազում քաղաքի կենտրոնական հատվածի ամայացած փողոցներով:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ Հարավային Ավստրալիա նահանգի վարչական կենտրոնը փոքր քաղաք չէ, այն ափամերձ քաղաք է, որը 1.2 մլն բնակչություն ունի:

Ներկա պահին բնակիչները տնից դուրս չեն գալիս, սակայն կենդանիները սկսել են ազատ զբոսնել, և ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, այս արագավազ կենդանին քիչ էր մնում ավտովթարի ենթարկվեր՝ դեպի այգի վազելիս:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ փողոցում տիրող հանգստությունն է, հավանաբար, ստիպել կենդանուն դուրս գալ «զբոսանքի»:

Ավստրալիայում, որտեղ կորոնավիրուսով վարակման 6619 և մահվան 71 դեպք է գրանցվել, բնակիչներին հորդորվում է պահպանել կարանտինի կանոններն ու փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: