Ընտանի կենդանիները կարող են կորոնավիրուսով վարակվել տերերից. ТАСС
Կորոնավիրուսով հիվանդների հետ սերտ շփում ունենալիս շներն ու կատուները կարող են վարակվել, սակայն հիմք չկա ենթադրելու, որ ընտանի կենդանիները կարող են վարակել տերերին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովը:
«Վարակված մարդկանց հետ սերտ շփում ունենալու պարագայում կենդանիների վարակման որոշակի վտանգ գոյություն ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ մի քանի շներ, կատուներ և վագրեր վարակվել են կորոնավիրուսով վարակակիր մարդկանց հետ շփվելուց հետո: Դա տեղի է ունեցել Բելգիայում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում»,- հայտնել է Սավենկովը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգով զբաղվող կենտրոնին տված հարցազրույցում:
Մասնագետի խոսքով՝ միևնույն ժամանակ չի կարելի է ենթադրել, որ կենդանիները կարող են վարակել տերերին: Լաբորատոր հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ վիրուսը, մասնավորապես, կարող է փոխանցվել կատվից մեկ այլ կատվի: Շներն այս առումով պակաս զգայուն են:










