Վրաստանի և Դաղստանի սահմանի մոտակայքում տեղի է ունեցել 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Այսօր 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում՝ Վրաստանից 8 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:53-ին ռուս-վրացական սահմանից 8 կմ հեռավորությամբ:
Էպիկենտրոնը գտնվել է 24 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
Սահմանն անցնում է Դաղստանի Ցունտինսկի շրջանի և Վրաստանի Կվարելսկի շրջանի միջով:










