Հոնկոնգում մարտի 5-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

17:33 • 20.04.20

Հոնկոնգում երկուշաբթի մարտի 5-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով վարակման որևէ նոր դեպք չի գրանցվել, հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով քաղաքի առողջապահական իշխանությունների հայտարարություններին։

Հոնկոնգում, որտեղ վարակակիրների թիվը մեծ չէ, իշխանությունները դեռևս հորդորում են քաղաքացիներին խստորեն հետևել հիգիենայի կանոններին, պահել սոցիալական հեռավորությունը և խուսափել ոչ խիստ անհրաժեշտության ուղևորություններից։

Այստեղ ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1025 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով։ Այստեղ դպրոցները փակ են, շատերը տներից են աշխատում, առևտրի կենտրոններն ու ռեստորաններն ավելի քիչ են զբաղված, մարդիկ պաշտպանիչ դիմակներ են կրում, գրասենյակային շենքերում, հանրային ինստիտուտներում, առևտրային կենտրոններում պարտադիր չափվում է մարդկանց ջերմությունը: