Վատիկանում 9-րդ աշխատակիցն է վարակվել կորոնավիրուսով. CNN
Վատիկանի 9-րդ աշխատակիցն է վարակվել կորոնավիրուսով: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
Նշվում է, որ վարակված անձնավորությանը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հսկողության տակ է գտնվում:
Բրունին հավելել է, որ տվյալ աշխատակցի հետ շփում ունեցած անձանց մոտ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ունեցել:










