ՕՄՈՆ-ը ցրել է Վլադիկավկազում ինքնամեկուսացման դեմ բողոքող ցուցարարներին. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

23:17 • 20.04.20

ՌԴ կազմում ընդգրկված Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում ոստիկանության հատուկ ստորաբաժանման՝ ՕՄՈՆ-ի աշխատակիցները ցրել են ինքնամեկուսացման դեմ բողոքող ցուցարարներին, որոնք հավաքվել էին հանրապետական վարչակազմի շենքի դիմաց:

Ինչպես հայտնում է meduza գործակալությունը, ցուցարարները քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Առնվազն 4 մարդ բերման է ենթարկվել:

Նշվում է, որ բողոքի ակցիայի նախաձեռնությունը պատկանում է Հյուսիսային Օսիայում հայտնի ակտիվիստ Վադիմ Չելդիևին, որը չի ընդունում կորոնավիրւսի վտանգավորությունը: