ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից 1433 մարդ է մահացել, գրանցվել է վարակման ավելի քան 25 000 նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 1,4 հազար հիվանդ է մահացել, գրանցվել է վարակման ավելի քան 25 հազար նոր դեպք: Այս մասին պարզ է դառնում Ջոնս Հոփկինսի համալսարանի հրապարակած տվյալներից:
Տվյալների համաձայն՝ մեկ օրում COVID-19-ից մահացել է 1433 մարդ, գրանցվել է հիվանդության 25 240 նոր դեպք:
Երկրում մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 42 հազարը, կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 784 հազար մարդ, 72 հազար մարդ ապաքինվել է։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 044 է, մահացել է 170 456 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրներում։










