Լուսինե Քոչարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

00:22 • 21.04.20

ՀՀ կառավարության որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասվում է ՀՀ կառավարության որոշման մեջ: