Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:










