Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք. РИА Новости

03:28 • 21.04.20

Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք, ապաքինվել է 39 մարդ, մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 82 000-ը, մահացել է շուրջ 4700 մարդ, սակայն վարակն աստիճանաբար երկրում նահանջում է:

ԱՄՆ-ն առաջատարն է վարակվածների թվով՝ ավելի քան 792 000 մարդ, որին հետևում են Իսպանիան և Իտալիան: