Չինացի բժիշկները պատմել են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իրենց մաշկի գույնը սևացել է. Daily Mail

01:43 • 21.04.20

Չինացի բժիշկները, որոնք վարակվել են կորոնավիրուսով և հրաշքով փրկվել, պատմել են այն մասին, որ վարակից հետո իրենց մաշկի գույնը սևացել է: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Բժիշկ Յու Ֆանն ու Հու Վեյֆենգը կորոնավիրուսով վարակվել են այս տարվա հունվար ամսին՝ Ուհանի Կենտրոնական հիվանդանոցում պացինետներին բուժելու ժամանակ: Արտաբջջային թաղանթի օքսիգենացիայի մեթոդով բուժվելուց հետո են նրանք կարողացել հաղթահարել հիվանդությունն ու գիտակցության գալ:

«Երբ գիտակցության եկա և իմացա իմ առողջական վիճակի մասին, սարսափեցի: Հաճախ եմ սարսափելի երազներ տեսնում»,- պատմել է բժիշկներից մեկը:

Նշվում է, որ բժիշկների մաշկի գույնի փոփոխությունը պայմանավորված է հորմոնալ անհավասարակշռությամբ, որն օրգանիզմում կորոնավիրուսի տարածման պատճառով լյարդի վնասվածքի հետևանք է: