100 կմ վազք՝ մահճակալի շուրջ. ռուս վազորդը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել (տեսանյութ)

03:53 • 21.04.20

Ռուս վազորդ Դմիտրի Յակուխնիյը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել՝ 100 կիլոմետր վազելով իր մահճակալի շուրջ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Վազորդը 100 կիլոմետրն անցել է 10 ժամ, 19 րոպեում՝ վազքի ընթացքում հասցնելով սնվել, ջուր խմել և անգամ երեխաների հետ խաղալ:

«Ընտանիքիս բոլոր անդամներն աջակցեցին իմ այս գաղափարը, երեխաներս մի փոքր ինձ հետ վազեցին, իսկ կինս նկարահանում էր ամբողջ ընթացքը»,- ասել է մարզիկն ու հավելել, որ «մրցատարածության հաղթահարման գործում» իրեն մեծապես օգնել է երաժշտությունը: