Ճապոնիայում զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաների
Ճապոնական Ֆուկուի պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկի նախկին աշխատակիցը ներխուժել է շինություն և պատանդ վերցրել երկու աղջիկ երեխայի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK-ին:
Ոստիկանության տվյալներով՝ պատանդների հետ միասին նա փակվել է ներսում: Երեխաների առողջական վիճակի, վիրավորված լինել-չլինելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ներկա պահին իրավապահ մարմինները բանակցություններ են վարում զինված տղամարդու հետ:










