Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Volkswagen-ը հարվածել է էլեկտրասյանը, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com
Ապրիլի 20-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










