Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են մեքենաներ. կա վիրավոր. Shamshyan.com
Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes G55 մակնիշի 70 DZ 700 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍN 459 համարանիշի և Mitsubishi մակնիշի 35 ZZ 545 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










