ԱՄՆ-ում փորձարկվում է կորոնավիրուսի բուժման ավելի քան 70 մեթոդ. РИА Новости
ԱՄՆ-ն 70-ից ավել բուժման մեթոդներ է փորձարկում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Այժմ ԱՄՆ-ում իրականացվում է 72 ակտիվ փորձարկում, հետազոտվում են տասնյակ թերապևտիկ մեթոդներ և բուժման եղանակներ, ևս 211 փորձարկում պլանավորման փուլում է: Խոսքը բուժման և պատվաստանյութերի ստեղծման մասին է»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ անձամբ ինքը գերադասում է բուժական մեթոդները, քանի որ դրանք մարդկանց օգնում են անմիջապես: ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը գերազանցում է 789 000-ը:










