Հնդկաստանում զբոսաշրջիկները մեկ ամիս ապրել են քարանձավում՝ խուսափելով կորոնավիրուսից. Daily Mail
Տարբեր երկրներից Հնդկաստանում գտնվող 6 զբոսաշրջիկ որոշել է կարանտինն անցկացնել քարանձավում՝ այդպես նվազեցնելով վարակվելու վտանգը, ինչպես նաև սնունդի վրա տնտեսելու նպատակով: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Զբոսաշրջիկները քարանձավում ապրել են շուրջ մեկ ամիս: Ոստիկանները, սակայն, գտել են նրանց՝ 4 տղամարդու և 2 կնոջ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Թուրքիայից և Նեպալից: Զբոսաշրջիկները չվերթների հետաձգման և գումար չունենալու պատճառով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ և իրենց հյուրանոցներից տեղափոխվել են քարանձավ:
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով նրանց բոլորին երկու շաբաթով մեկուսացրել են, թեև զբոսաշրջիկներից որևէ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել:










