Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2140-ի, կա 90 980 ախտահարված
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4674 նոր դեպք, մահացել է 123 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 90 980-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 2140-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Օրվա ընթացքում Թուրքիայում կատարվել է 39 703 թեստավորում, 1454 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Համավարակի սկզբից Թուրքիայում, ընդհանուր առմամբ, անցկացվել է 673 980 թեստավորում, առողջացած և դուրս գրված մարդկանց թիվը 13 430 է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 272 է, մահացել է 170 472 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










