Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդներին Թրամփի գոված դեղամիջոցով բուժելու դեպքում, մահացության ցուցանիշն ավելի բարձր է լինում
Նոր անցկացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հիդրոքսիքլորոխին (hydroxychloroquine) կոչվող դեղամիջոցով (օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և մալարիայի դեմ) բուժման դեպքում, կորոնավիրուսով հիվանդների մահանալու հավանականությունը մի քանի անգամ մեծանում է, գրում է Daily Mail-ը։
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը արդյունավետ չէ կորոնավիրուսի բուժման համար, ինչպես նախկինում պնդում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հետազոտողները վերլուծել են մինչև ապրիլի 11-ը կորոնավիրուսից մահացած և վարակից ապաքինված 368 տղամարդու բուժման արդյունքները: Պարզվել է, որ հիդրոքսիքլորոխին ստացած հիվանդների 28 տոկոսը մահացել է, մինչդեռ հիվանդների 11 տոկոսը, որը ստացել է սովորական բուժում, ապաքինվել է։
Հետազոտությունը հրապարակվել է հետազոտողների համար նախատեսված առցանց կայքում և չի քննարկվել այլ գիտնականների կողմից: Հետազոտության մասնակիցները ֆինանսավորվել են Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) և Վիրջինիայի համալսարանի դրամաշնորհներով։
Նշենք, որ ԱՄՆ կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է ախտահարման 819 175 դեպք, որից 45 343-ը՝ մահվան ելքով:










